«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մեդվեդևն էլ ասաց Ցեղասպանություն

Մեդվեդևն էլ ասաց Ցեղասպանություն
30.04.2015 | 13:29

Թուրքական մամուլին հիմա էլ հունից հանել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռագիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում ցավակցում է հայ ժողովրդին և դատապարտում հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Թուրքական Hurriyet-ը գրել է, որ ՌԴ նախագահ Պուտինից հետո վարչապետ Մեդվեդևն էլ ասաց ցեղասպանություն։ Radikal պարբերականը ևս անդրադարձել է՝ նշելով, որ չնայած Պուտինի ցեղասպանություն բառն արտասանելուց հետո Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ էր արձագանքել, ՌԴ վարչապետը ևս ասաց ցեղասպանություն։ Թուրքական իշխանամետ Sabah-ն էլ գրել է Մեդվեդևի հեռագրի մասին՝ մեջբերելով Մեդվեդևի խոսքերը. «Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Թուրքական Hizli Haber կայքը լուրը վերնագրել է. «Ռուսները սիրեցին ցեղասպանությունը. Մեդվեդևն էլ ասաց ցեղասպանություն»։
Haberola կայքը հետաքրքիր մեկնաբանությամբ է հայտնել Մեդվեդևի հեռագրի մասին լուրը՝ հեգնելով թուրքական իշխանություններին. «Արտաքին քաղաքականության մեջ հրաշքներ գործող մեր հաջողակ քաղաքականությունը շարունակվում է։ Պուտինը ցեղասպանություն ասաց, շատ բարկացանք։ Այնքան բարկացանք, որ ահա հետևանքը՝ Մեդվեդևն էլ ասաց ցեղասպանություն»։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ